Հիմք ընդունելով <<ԱՆՏ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԻ-ի կողմից 27.03.2023թ. տրված 02-001-0139-0108 ծածկագրով Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոց 7/1 հասցեում գտնվող և 02-001-0139-0107 ծածկագրով Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոց 7/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի շուկայական արժեքների վերաբերյալ եզրակացությունները, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոց 7/1 հասցեում գտնվող 775,45քմ կիսակառույցն ու դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված 1000քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասն աճուրդ-վաճառքով օտարելու և 7 900 000 (յոթ միլիոն ինը հարյուր հազար) ՀՀ դրամ գին սահմանելու մասին համայքի ղեկավարի առաջարկությանը։
2. Համաձայնություն տալ համայնքային սեփականություն հանդիսացող Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոց 7/2 հասցեում գտնվող 222,31քմ կիսակառույցն ու դրա պահպանման և սպասարկման համար առանձնացված 500քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասն աճուրդ-վաճառքով օտարելու և 4 200 000 (չորս միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գին սահմանելու մասին համայքի ղեկավարի առաջարկությանը։
|