Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի կետ 28-ի, <<Նվազագույն աշխատավարձի մասին>> ՀՀ օրենքի, <<Կուտակային կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1.Հաստատել Աշտարակի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը /կցվում է հավելված՝ 1-31/:
2.ՀՈԱԿ-ներում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողների համար նվազագույն աշխատավարձ սահմանել 91275 ՀՀ դրամ:
3. Համայնքային ոչ առևտրային այն կազմակերպություններում, որտեղ նախորդ տարի առկա է եղել հաստիքացուցակով սահմանված հաշվապահի հաստիք, աշխատակիցները շարունակելու են իրենց գործունեությունը մինչև 2022 թվականի մարտի 1-ը՝ հիմք ընդունելով 2021թ. սահմանված դրույքաչափերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
|