Հիմք ընդունելով Վիգէն Եագուպեանի 11.01.2023թ. N 152 և Շողիկ Ենգիբարյանի լիազորված անձ Նաիրա Ենգիբարյանի 13.01.2023թ. N 208՝ դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արցախ թաղամաս, 2-րդ փողոց, N 1 հասցեին կից, 02-001-0252-0042 ծածկագրից համայնքային սեփականություն հանդիսացող 0,0359հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0252-0042 ծածկագրով, ք. Աշտարակ, Արցախ թաղամաս, 2-րդ փողոց, N 1 հասցեում գտնվող, կառուցապատված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Շողիկ Սաղաթելի Ենգիբարյանին:
2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-001-0543-0033 ծածկագրով 0,0419հա գյուղատնտեսական նշանակության /0,0346հա-վարելահող և 0,0073հա-խաղողի այգի/ և 02-001-0543-0061 ծածկագրով 0,0296հա գյուղատնտեսական նշանակության /0,0166հա-վարելահող և 0,013հա-խաղողի այգի/ հողամասերը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0343-0015 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Վիգէն Վարդգէսի Եագուպեանին: |