Հիմք ընդունելով Սիրակ Արտաշի Սիրականյանի 26.12.2024թ N 14903 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայր, 1-ին փողոց, բնակելի տուն 27 հասցեում գտնվող Սիրակ Արտաշի Սիրականյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-080-0002-0059/ 0.07645 հա հողամասում ինքնակամ կառուցած բնակելի տունը և պարիսպը, որոնք կառուցվել են 2019թ., դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1․ Ճանաչել Սիրակ Արտաշի Սիրականյանի /ծնվ․ 10․01․1982թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 1-ին փողոց, բնակելի տուն 27 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0002-0059 կադաստրային ծածկագրով, 2023LKQENM չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.07645 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2019թ. կառուցված, 49.2 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 5.3 քմ արտաքին մակերեսով պարիսպը /ընդամենը 55․0 քմ, որից 49․2 քմ բնակելի տուն, 5․3 քմ օժանդակ շինություն/ ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ:
1) 49.2 x 743 = 36556 /երեսունվեց հազար հինգ հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ։
2) 5.3 x 446 = 2364 /երկու հազար երեք հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ։
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 38920 /երեսունութ հազար ինը հարյուր քսան/ ՀՀ դրամ։
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: