Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 5
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սարգիս Շահվերդյանի 20.10.2021թ. N 1899 դիմումը, ըստ հողամասերի կառուցապատման իրավունքի օտարման 15.05.08թ. ՍՄ2296 և 26.09.2008թ. ՍՄ 4136 պայմանագրերի ձեռք բերած ընդ. 0.172 հա հողամասի գործառնական նշանակության հասարակական կառուցապատման փոփոխելու և ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով այն փաստը, որ նշված հողամասը նախկինում հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ցանկում ընդգրկված ընդհանուր օգտագործման հողամաս,սակայն ՀՀ կառավարության 07.09.2006թ. N 1398-Ն որոշմամբ վերը նշված հողամասը սեփականության իրավունքով հանձնվել է Աշտարակ համայնքին որպես բնակավայրերի նշանակության այլ հողամաս, որը ամրագրված է նաև համայնքի գլխավոր հատակագծում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հողամասը չի ընդգրկված նաև հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքում և բավարարում է ՀՀ կառավարության 26.05.2016թ N 550-Ն որոշման պահանջներին, նկատի ունենալով նաև  ՀՀ կադաստրի կոմիտեի  20/08/2021թ. N20082021-02-0744 տեղեկանքը, ըստ որի հողամասը հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակությունը,այլ գործառնական նշանակության (կցվում է), ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18 հոդվածի 21 կետի ինչպես նաև ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1920-Ն և 26.05.2006թ. N 550-Ն որոշման պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0181-023 ծածկագրով 0.172 հա հողամասի գործառնական նշանակությունը որպես բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման փոխելու և  հողամասը ուղղակի վաճառքով Սարգիս Շահվերդյանին օտարելու մասին առաջարկությանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner