Հիմք ընդունելով Մերուժան Քյարամի Կարապետյանի 17.03.2023թ N 2388 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրում գտնվող Մ. Կարապետյանի իրավանախորդ Քյարամ Կարապետի Պետրոսյանի /հիմք ըստ օրենքի ժառանգությայն իրավունքի 14.03.2023թ. թիվ ԳՄ 1104 վկայագիր/ իր կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-024-0004-0016/ 0.0500 հա հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Մ. Կարապետյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Մերուժան Քյարամի Կարապետյանի /ծնվ. 03.01.1953թ./ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Բազմաղբյուր բնակավայրի կադաստրային քարտեզի 02-024-0004-0016 կադաստրային ծածկագրով 0.0500 հա, փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի նկատմամբ:
2.Համայնք Աշտարակ Բազմաղբյուր բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-024-0004-0016, 0.0500 հա/ տալ 12 համարը և հասցեն համարել
-Համայնք Աշտարակ, Բազմաղբյուր բնակավայր, 5-րդ փողոց, 1-ին փակուղի, հողամաս N 12:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս. Թումասյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: