Հիմք ընդունելով Վալերիկ Բադալյանի 29.11.2024թ. N 13564 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Վալերիկ Բադալյանին սեփականության իրավունքով հատկացված հողամասից /ծածկագիր 02-028-0057-0004/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1.Ճանաչել Վալերիկ Արամայիսի Բադալյանի / ծնվ. 02.01.1951թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0057-0004 կադաստրային ծածկագրում Բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող ( ընդհամենը 0,0880հա) հողամասի նկատմամբ: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: