Հիմք ընդունելով Նոյեմզար Հովհաննեսի Բալասանյանի լիազորված անձ՝ Արտակ Ատոմի Սայադյանի 08.08.2025թ N 10271 դիմումը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող Նոյեմզար Հովհաննեսի Բալասանյանին սեփականության իրավունքով հատկացված 0.08 հա հողամասից /ծածկագիր 02-001-0355-0002/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.12014 հա /ընդամենը 0.20014 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում և այդ հողամասի նկատմամբ Նոյեմզար Հովհաննեսի Բալասանյանի սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Նոյեմզար Հովհաննեսի Բալասանյանի /ծնվ.29.09.1967թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0355-0002 կադաստրային ծածկագրում հատկացված 0.08 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.12014 հա /ընդհամենը 0.20014 հա / հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն․ Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: