ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
2025թ. սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի (23.05.2023թ. Հ0-150-Ն) պահանջների և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգի, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի համայնքապետարանում (հասցե՝ Ն. Աշտարակեցու 7) տեղի կունենա «Աշտարակի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից Աշտարակ համայնքում աղբահավաքման գործունեության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով` (+374) 55406180 Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Աշտարակի համայնքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։
Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Աշտարակի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյան (էլ․ փոստ՝ ashtarakmunicipality@gmail.com , հեռ․ 098-25-25-69)։