Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 12.09.2023թ. N 129-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ա. Խաչատրյանը 09.10.2024թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-108-0014-0010 ծածկագրով 0.03106 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 23.10.2024թ. N 11 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի 12-րդ փողոց 1-ին նրբանցք N 5/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 28092024-02-0055 տրվ. 28.09.2023թ./ 0.03106 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Արսեն Երջանիկի Խաչատրյանի / անձ՝ AX 0243305 տրվ. 03.05.2024թ. 029 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 896858 / ութ հարյուր իննսունվեց հազար ութ հարյուր հիսունութ / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: