Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 367
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 320-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2025 թվականի N 320-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ղևոնդ Հակոբյանի 27.09.2023թ. N 9879՝ ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինություններն օրինականացնելու մասին դիմումը և բնակելի տան կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի և հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ <ԻՆԺԵՆԵՐԻՆԳ ԳՐՈՒՊ> ՍՊԸ - ի կողմից 08.02.2024թ. տրված N ՏՎՀ-31 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցվել են 2007-18 թվականներին, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև շինությունները չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1. Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0034-0028 և 02-022-0034-0059 ծածկագրերից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,29462հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 164,3քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 165,1քմ արտաքին մակերեսով կիսակառույց շինությունը, 5,2քմ արտաքին մակերեսով թռչնանոցը և 84,5քմ արտաքին մակերեսով անասնաշենքը /հաշվառման ծածկագիր՝ 2023NPJVGZ/ ճանաչել համայնքային սեփականություն:

2. Առաջին կետում նշված ինքնակամ բնակելի տունն ու օժանդակ շինությունները ճանաչել օրինական:

3. Օրինականացված բնակելի տան և օժանդակ շինությունների հասցեն համարել՝

- Աշտարակ համայնք, Արուճ բնակավայր, 11-րդ փողոց, բնակելի տուն N 2/1:

4. Առաջարկել կառույցներն իրականացրած Ղևոնդ Ֆահրադի Հակոբյանին գնելու օրինական ճանաչված 164,3քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 165,1քմ արտաքին մակերեսով կիսակառույց շինությունը, 5,2քմ արտաքին մակերեսով թռչնանոցը և 84,5քմ արտաքին մակերեսով անասնաշենքը՝ բնակելի տան 1քմ-ի օտարման համար վճարելով 2622 /երկու հազար վեց հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ, շինությունների 1քմ-ի օտարման համար վճարելով 1748 /մեկ հազար յոթ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ, 2946,2քմ հողամասից 1000քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 514,8 /հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ, իսկ մնացած 1946,2քմ հողանասի համար՝ 1544,4 /մեկ հազար հինգ հարյուր քառասունչորս ամբողջ չորս տասնորդական/ ՀՀ դրամ: 5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/: - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner