Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 102-րդ հոդվածի 4-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արագածոտն մարզի Ղազարավան գյուղի բնակիչ Արմեն Կարոյի Արշակյանի 29.04.2022թ. թիվ 1839 դիմումը, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան՝
- Անիվավոր տրակտոր <<Բելառուս 82.1>>
- Խոտի հավաքիչ հակավորիչ ТУКАН -1600
- Այգեգործական թունաքիմիկատների սրսկիչ /ԱԳՊ/
- Եռախոփ գութան ՊՆՎ 3-35,
տրամադրել վարձակալությամբ Արմեն Կարոյի Արշակյանին՝ տարեկան 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարով:
2. Աշտարակի համայնքապետարանի և Արմեն Կարոյի Արշակյանի միջև կնքել վարձակալության պայմանագիր՝ 1 տարի ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |