Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 039-068 ծածկագրից 0,00716հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասերը փոխանցվել են որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 039-068 ծածկագրից 0,00716հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն: |