Հիմք ընդունելով Աննա Առաքելյանի 08.12.2020թ. N 1625, Արման Գրիգորյանի 17.12.2020թ. N 1669 և Հերմինե Զարգարյանի 17.12.2020թ. N 1670 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66 հոդվածի, ՀՀ կառավարության 26.05.2016թ. N550-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է. 1. Աշտարակ քաղաքի 02-001-0507-0009 ծածկագրով 0,0634հա գյուղատնտեսական նշանակության /արոտավայր/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0507-0008 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Աննա Սպարտակի Առաքելյանին:
2. Աշտարակ քաղաքի 02-001-0692-0009 ծածկագրից 0,0309հա գյուղատնտեսական նշանակության /այլ հողատեսք/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0692-0007 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Արման Ստեփանի Գրիգորյանին:
3. Աշտարակ քաղաքի 02-001-0962-0009 ծածկագրից 0,0303հա գյուղատնտեսական նշանակության /այլ հողատեսք/ հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0692-0008 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Հերմինե Գրիգորի Զարգարյանին: |