Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 193
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1674-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2025 թվականի N 1674-Ա

ԷԴԻԿ ՆՈՐԻԿԻ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 23.05.2025թ. N 73-Ա որոշումը` Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 23.07.2024թ. N 2-12 դրական եզրակացությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 07-050-0138-0002/, Էդիկ Նորիկի Ղալաչյանին սեփականության իրավունքով պատկանող 0,8441հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 15 541 569 /տասնհինգ միլիոն հինգ հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ:

2. Առաջին կետում նշված 0,8441հա հողամասի հասցեն համարել՝

- Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բնակավայր, 41-րդ փողոց, 4-րդ նրբանցք, հողամաս N 1:

3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Նոր Երզնկա բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /Ն. Մուրադյան/:

- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner