Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11.10.2024թ. N 127-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ա. Ամիրխանյանը 02.12.2024թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001-0147-0033 ծածկագրով 0.138156 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 09.12.2024թ. N 13 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արա-1 թաղամասի 4-րդ փողոց 1-ին նրբանցք N 3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 16102024-02-0072 տրվ. 16.10.2024թ./ 0.138156 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Արմենակ Մնացականի Ամիրխանյանի / անձ՝ AU 0357660 տրվ. 15.07.2021թ. 004 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 3989255 / երեք միլիոն ինն հարյուր ութսունինն հազար երկու հարյուր հիսունհինգ / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին / Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: