Հիմք ընդունելով Միշա Մկրտչյանի 14.01.2026թ. N 445 դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 10.02.2026թ. N 24-Ա որոշումը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարվող հողամասը սահմանակից է ընդլայնվող հողամասին, տիրապետվում է ընդլայնվող հողամասի սեփականատիրոջ կողմից և կարող է կառուցապատվել բացառապես օժանդակ շինություններով, բակային ջրավազաններ ու կառույցներ համարվող տնտեսական օգտագործման շինություններով, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոց, N 9/2 հասցեում գտնվող, 02-001-0139-0127 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 198քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ /կադաստրային արժեքի 200%-ի չափով/ 1 143 450 /մեկ միլիոն մեկ հարյուր քառասուներեք հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0139-0128 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Միշա Վահագնի Մկրտչյանին:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ ժ/պ Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: