Հիմք ընդունելով Մարտիրոս Ավետիսյանի 05.03.2024թ N 2583 դիմումը, ինչպես նաև 27.02.2010թ. /ՍՄ 1089 / և 03.10.2024թ. /ՍՄ 7678/ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Մարտիրոս Անդրանիկի Ավետիսյանի /ծնվ. 23.11.1968թ./, Մարգարիտ Անդրանիկի Ավետիսյանի /ծնվ. 27.12.1960թ./ և Մարինե Ավետիսի Ավետիսյանի /ծնվ. 26.08.1986թ./ բաժնային սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-020-0038-0008 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 393.00քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: