Այսօր: Հինգշաբթի, 30 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 317
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 02
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 հունվարի 2025 թվականի N 02

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԱՄԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՕ օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ․ փետրվարի 7-ին, ժամը՝ 11։00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրում (հասցե՝ 1-ին փողոց, 4 շենք) տեղի կունենա <<ԱՐՄՍՎԵ ԳՐՈՒՊ>> ՍՊԸ կողմից ներկայացված կրթահամալիրի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի (12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) երկրորդ հանրային լսումը։

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ զանգահարելով (+37498252569): Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ Աշտարակի համայնքապետարան, ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։

Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Սարգիս Մխիթարյան (էլ․ փոստ՝ ashtarakmunicipality@gmail.com, հեռ․ 098-25-25-69)։

 



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner