Հիմք ընդունելով Սարիբեկ Ջանոյանի 26.09.2024թ. N 10953՝ հողատեսքի փոփոխություն կատարելու մասին դիմումը, նկատի ունենալով այն փաստը, որ սեփականատիրոջ կողմից 9,5313հա հողամասի վրա հիմնվել կորիզավոր այգի, ինչպես նաև հողամասի փաստացի կատարված չափագրությունն ու Աշտարակի համայնքապատկան հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի 03.10.2024թ. թիվ 101 արձանագրությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17.09.2009թ թիվ 1066-Ն որոշման 7-րդ կետի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Սարիբեկ Մեսրոպի Ջանոյանինի սեփականությունը հանդիսացող Ոսկեհատ գյուղում գտնվող 02-086-0105-0054 ծածկագրով 9,5313հա հողամասը /9,25059հա-արոտավայր և 0,28071հա-վարելահող/ ցածրարժեք հողատեսքից փոխադրել բարձրարժեք՝ բազմամյա տնկարկների հողատեսքի /կորիզավոր պտղատու այգի/:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություներ և գրանցումներ, սույն որոշման մասին տեղեկացնել ՀՀԱԳԿԿ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանմանը: