Հիմք ընդունելով Ջոզեֆ Մաթոսյանի 12.05.2022թ. N 2074՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ ՈՒշի բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-108-0042-0020, 0.098 հա / տալ 2 համարը և հասցեն համարել`
-Աշտարակ համայնք, ՈՒշի բնակավայր, 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, հողամաս N 2:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ս. Թումասյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: