Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Աշտարակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 30800000 (երեսուն միլիոն ութ հարյուր հազար) դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով աղբատար մեքենան (ՄԱԶ 4371N2-542-011 KO449-17, շարժիչ 084809, VIN-Y3M4371N2L0000559) և 38100000 (երեսունութ միլիոն մեկ հարյուր հազար) դրամ հաշվեկշռային ընդհանուր արժեքով բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենան (ՄԱԶ 5912C2-310, շարժիչ 0116358, VIN-Y3M5912C2L0000021) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Աշտարակի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
|