Հիմք ընդունելով <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչ <<Ռեդինետ>> ՓԲԸ-ի տնօրեն Ա. Քարամյանի 04.08.2020թ. N RN-136/20 գրությունը` օպտիկական մալուխների անցկացման նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող թվով 106 հատ հենասյուները վարձակալելու վերաբերյալ, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ մասի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ` Աշտարակ քաղաքում <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի կողմից օպտիկական մալուխների անցկացման համար համայնքի սեփականություն հանդիսացող թվով 106 հենասյուները 2 տարի ժամկետով, ամսական մեկ հենասյան համար 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով <<ՄՏՍ Հայաստան>> ՓԲԸ-ի վարձակալության տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |