Հիմք ընդունելով Մարտիրոս Ավետիսյանի 05.03.2024թ N 2583 դիմումը, ինչպես նաև 27.02.2010թ. /ՍՄ 1089 / և 03.10.2024թ. /ՍՄ 7678/ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Արտաշավան բնակավայրում գտնվող Անդրանիկ Ավետիսյանին սեփականության իրավունքով հատկացված 0.25հա հողամասից /ծածկագիր 02-020-0038-0008/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1.Ճանաչել Մարտիրոս Անդրանիկի Ավետիսյանի /ծնվ. 23.11.1968թ./, Մարգարիտ Անդրանիկի Ավետիսյանի /ծնվ. 27.12.1960թ./ և Մարինե Ավետիսի Ավետիսյանի /ծնվ. 26.08.1986թ./ բաժնային սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում 02-020-0038-0008 կադաստրային ծածկագրում Բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.11831հա ( ընդհամենը 0,36831հա) հողամասի նկատմամբ: 2. 02-020-0038-0008 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել - Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, 5-րդ փողոց, 1-ին փակուղի 6 բնակելի տուն: 3. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /ժ/պ Վ. Վարդանյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: