Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքին /ծածկագրեր՝ 02-001-0844-0097-ից 0.0010 հա/ տալ 78/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Տիգրան Մեծի փողոց, հողամաս N 78/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն.Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: