Այսօր: Չորեքշաբթի, 26 Փետրվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 275
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 փետրվարի 2025 թ.

ՎԱՀՐԱՄ ՍԱՂԱԹԵԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վահրամ Սաղաթելի Ավետիսյանի 20.02.2025թ N 1924 դիմումը ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայր, 1-ին փողոց, 26 հասցեում գտնվող Վահրամ Սաղաթելի Ավետիսյանի կողմից փաստացի տիրապետվող /ծածկագիր 02-076-0023-0001/ 0.12261 հա հողամասում ինքնակամ կառուցած տնտեսական պահեստը, լողավազանը և պարիսպը, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Վահրամ Սաղաթելի Ավետիսյանի /ծնվ․ 07․08․1979թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Ամանոս բնակավայրի, 1-ին փողոց, 26 հասցեի, /հիմք թիվ 2391625 սեփ․ վկայական/ ըստ կադաստրային քարտեզի 02-076-0023-0001 կադաստրային ծածկագրով, 0.12261 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 55․7 քմ տնտեսական պահեստը, 7․8 քմ լողավազանը և 3․5 քմ մակերեսով պարիսպը /ընդամենը՝ 67․0 քմ / ճանաչել օրինական։

2. 02-076-0023-0001 ծածկագրով 0․12261 հա անշարժ գույքի հասցեն համարել՝

- Համայնք Աշտարակ, Նոր Ամանոս բնակավայր, 1-ին փողոց, 26 բնակելի տուն:

3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner