|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունիսի 2022 թվականի N 96-Ա |
ԾԱՌԱՀԱՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 86 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Գ.Քարամյանի դիմումը՝ իրեն պատկանող անշարժ գույքի մուտք ու ելք կազմակերպելուն խոչընդոտ հանդիսացող, Ն. Աշտարակեցու 12 շենքի բակային հատվածում, N86 հասցեի անշարժ գույքի պարիսպի տակ գտնվող դեկորատիվ ծառը կտրելու մասին, հաշվի առնելով համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի եզրակացությունը, ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 15-րդ կետի, 51-րդ հոդվածի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․ 1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը վերը նշված հասցեում գտնվող դեկորատիվ ծառը կտրելու, պայմանով, որ Գ. Քարամյանի կողմից Ն. Աշտարակեցու 12 շենքի բակային հատվածում կտնկվեն 5 հատ նոր դեկորատիվ ծառեր: |
Կողմ -17 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԴԱՏՈՒՄՅԱՆ ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԱՇՈՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԳՆԵԼ ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|