Հիմք ընդունելով Արտակ Կիրակոսյանի 05.12.2024թ. N 13865՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-095-0028-0005, 0,14 հա/ տալ 7 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, 21-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հողամաս N 7:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: