Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 11․12․2023թ․թիվ 162-Նորոշման հավելված 1-ի 4-րդ կետը, <<ՁՈՐԱԿ-1>> ՍՊԸ-ի հայտը և վճարման անդորրագիրը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 45 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ՀՀ կառավարության 19.07.2007թ. թիվ 843-Ն որոշման պահանջներով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.<<ՁՈՐԱԿ-1>> ՍՊԸ-ին տալ 01.01.2024-31.12.2024թ. ընթացքում Աշտարակ համայնքի Երևանյան 104 հասցեում հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի վաճառքի թույլտվություն /կցվումէ/:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում <<ՁՈՐԱԿ-1>> ՍՊԸ-ին իրավական ակտն ընդունելու մասին իրազեկման օրվան հաջորդող օրվանից: