Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



24 նոյեմբերի 2024 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՓՈՂՈՑ N 30 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Էմիլյա Միքայելյանի 14.11.2023թ. N 12043՝ ինքնակամ ավտոտնակի օրինականացման մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ.

1. Աշտարակ քաղաքի Տիգրան մեծի փողոցի N 30 շենքի հարևանությամբ գտնվող /ծածկագիր՝ 02-001-0843-0008-ից/, համայնքային սեփականություն հանդիսացող 35,42քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա մինչև համայնքում կատարված քարտեզագրումը կառուցված 34,04քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը 29,32քմ/ ինքնակամ ավտոտնակը և 1,38քմ մակերեսով ինքնակամ ծածկը ճանաչել համայնքային սեփականություն /հաշվառման ծածկագիր՝ 2023HFADXS/:

2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը և ծածկը ճանաչել օրինական և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, ավտոտնակ N 91/20:

3. Առաջարկել կառույցն իրականացրած Էմիլյա Ստեփանի Միքայելյանին գնելու օրինական ճանաչված 34,04քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 1,38քմ մակերեսով ծածկը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1969 /մեկ հազար ինն հարյուր վաթսունինն/ ՀՀ դրամ, իսկ շինությունների զբաղեցրած 35,42քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 4442 /չորս հազար չորս հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ:

4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner