Հիմք ընդունելով Կարեն Հակոբյանի 27.10.2022թ. N 5390՝ գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 02-112-0213-0043 ծածկագրով, Կարեն Սամվելի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1796հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |