Հիմք ընդունելով Վարդան Հովհաննիսյանի 16.04.2025թ N 4512 դիմումը, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Վարդան Հովհաննիսյանի իրավանախորդներին սեփականության իրավունքով հատկացված հողամասից /ծածկագիր 02-028-0310-0133/ փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Վարդան Երջանիկի Հովհաննիսյանի /ծնվ 03.03.1960թ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0310-0133 կադաստրային ծածկագրում հատկացված 0.07հա գյուղատնտեսական խոտհարք նշանակության հողամասից ավել օգտագործվող 0.22016հա ( ընդհամենը 0,29016 հա) հողամասի նկատմամբ:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: