Հիմք ընդունելով Պողոս Գաբրիելյանի 26.11.2024թ. N 13388 դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 34,4քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0461-0116/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վ. Համբարձումյան փողոց, N 14/9 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0461-0116/, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 04112024-02-0050/ 34,4քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված գնով, իսկ ավտոտնակով ծանրաբեռնված 34,4քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով օտարել կառույցն իրականացրած ՊՈՂՈՍ ԳԵՎՈՐԳԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ:
2. Վաճառքի գինը ավտոտնակի համար կազմում է 67 734 /վաթսունյոթ հազար յոթ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար՝ 152 805 /մեկ հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր հինգ/ ՀՀ դրամ:
3. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: