Բովանդակություն * |
Մասնակցում էին` Գ. Եղիազարյանը, Հ. Բաղդասարյանը, Կ.Հովեյանը, Մ. Հովհաննիսյան, Մ. Յաշչյանը, Պ. Զոհրաբյանը, Անժ. Խաչատրյանը, Ս. Ղազարյանը, Հ. Հայրապետյանը, Հ. Հակոբյանը, Գ. Ատոմյանը, Ս. Ալմազյանը,Ս.Սահակյանը:
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Վ Ե Ց
1.Գ. Եղիազարյանին, Գ.Դատումյանին` - նախապատրաստել և աշխատանքները կազմակերպել այնպես, որ 2016թ. օգոստոսի 1-ից աշխատակազմում փաստաթղթաշրջանառությունն իրականացվի էլեկտրոնային տարբերակով: 2. Գ. Եղիազարյանին` - ապահովել պայմանագրի վավերացումն ու մինչև օգոստոս ամսվա վերջն օնլայն հեռարձակման խնդիրը լուծել: - Ի գիտություն ընդունել, որ սկայպի տարբերակը կիրականացվի պայմանագիրը ստորագրելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: - Այսօր զբաղվել նաև հայտերի և ցուցակների խնդրով /ֆին. բաժնի հետ համատեղ/: 3. Ս. Սահակյանին` - զբաղվել վարչական վարույթների հարցով, ֆինանսատնեսագիտական բաժնի հետ առանձին հարցեր ճշտելուց հետո աշխատանքները հասցնել ավարտին: 4. Ս. Ղազարյանին` - Ֆինանսատնտեսագիտական բաժնում կատարվող աշխատանքներն ավարտել: Ուշադրության կենտրոնում պահել մուտքերի և <Վեկտոր պլյուս>-ի տվյալների համապատասխանության հարցերը: 5. Պ. Զոհրաբյանին` - հավաքագրման աշխատանքներն իրականացնել այնպես, որ մուտքերը կտրուկ ավելանան /պարբերաբար ներկայացնել ինֆորմացիա՝ աճման միտումով/: 6. Հ. Հակոբյանին` - քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ համատեղ լուծել նախագծման մրցույթի հետ կապված խնդիրները: 7. Կ.Հովեյանին՝ -շուկայի նախկին տարածքի պուրակի համար պատրաստել և նախագծել նախագծի և նախահաշվի պարզագույն տարբերակը, այն քննարկելու և ընդհանուր պատկերացում կազմելու համար: 8. Հ. Բաղդասարյանին` - նախապատրաստվել առաջիկա շաբաթվա ընթացքում <Բարեկարգում> և <Աշտարակի կոմունալ ծառայություն> ՀՈԱԿ-ների, ինչպես նաև համատիրության նախագահի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացնելու համար:
ԱՐՁԱՆԱԳՐԵՑ՝ Գ. Դ Ա Տ ՈՒ Մ Յ Ա Ն Ը |