Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 134
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 65-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2020 թվականի N 65-Ա

ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արտյոմ Բարսեղյանի 23.07.2020թ. N 903, Նելլի Գյուրջիյանի 08.07.2020թ. N 826,  Սարգիս Ատոմյանի 14.05.2020թ. N 514 և N 515՝ գյուղ. նշանակության հողամասերում գյուղատնտեսական արտադրական շենք-շինությունների կառուցման հայտերը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7 հոդվածի 8-րդ կետի 3) ենթակետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 29 կետի պահանջներով, համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0353-0017 ծածկագրով, Արտյոմ և Աշոտ Ռաֆիկի Բարսեղյաններին սեփականության իրավունքով պատկանող 0,0768հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /վարելահող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

2. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0747-0001 ծածկագրով, Նելլի Վլադիմիրի Գյուրջիյանին սեփականության իրավունքով պատկանող 0,5285հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր և խաղող/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

3. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0596-0081 ծածկագրով, Սարգիս Գևորգի Ատոմյանին սեփականության իրավունքով պատկանող 0,6621հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /խաղողի այգի/ 0,06203հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական  /գյուղատնտեսական   մթերք   վերամշակող   տնտեսության   կառուցման համար /փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

4. Հավանություն տալ Աշտարակ տեղամասի 02-001-0596-0079 ծածկագրով, Սարգիս Գևորգի Ատոմյանին սեփականության իրավունքով պատկանող 0,3736հա  մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասից /խաղողի այգի, կորիզավոր և վարելահող/ 0,03378հա հողամասի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

 


Կողմ -9

ԶԱՔԱՐՅԱՆ ԱԶԱՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՇԱՀԱԶԻԶՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇՈՒԽՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ՕՎՈՅԱՆ ՍԱՐԻԲԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner