Հիմք ընդունելով Ռազմիկ Պավելի Վասիլյանի 21․01.2025թ. N 502 դիմումը՝ ժառանգություն ստանալու համար իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի N 071456 սեփականության իրավունքի վկայականում անվան, հայրանվան և ազգանվան ուղղում կատարելու մասին, ինչպես նաև Իրա Թադևոսի Վասիլյանի և Պավել Մկրտչի Վասիլևի մահվան վկայականները, նկատի ունենալով այն փաստը, որ Աշտարակ համայնքը հանդիսանում է Կոշ համայնքի իրավահաջորդը, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ կետի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Կոշ համայնքի ավագանու 09․01․1997թ․ թիվ 2 որոշման մեջ փոփոխություն կատարելու և << Պավել Մկրտչի Վասիլյան >> բառերը փոխարինել << Պավել Մկրտչի Վասիլև >>, իսկ << Իռա Թաթոսի Վասիլյան >> բառերը փոխարինել << Իրա Թադևոսի Վասիլյան >> բառերով։ |