Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 158
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արթուր Նահապետյանի 22.12.2023թ. N 13976, Խորեն Ջամկերտյանի 28․12․2023թ. N 14201, Արթուր Ավագյանի 08․01․2024թ․ N 119, <<ՁՈՐ>> ՓԲԸ-ի տնօրեն Իզաբելա Խաչատրյանի 22․12․2023թ․ N 13975 և Հայկ Պետրոսյանի 15․01․2024թ․ N 362 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 02-001-0644-0029 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0494հա գյուղատնտեսական նշանակության հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0644-0002 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի ընդհանուր հանատեղ սեփականատերեր Էդգար Ալբերտի Ֆրանգուլյանին և Խորեն Սերոբի Ջամկերտյանին:

2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրների փողոց, N 154/1 հասցեում գտնվող, 02-001-0129-0018 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 331քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, Միկոյան եղբայրների փողոց, N 154 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0129-0001 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Արթուր Հենրիկի Նահապետյանին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մուղնի, 1-ին թաղամաս, N 216/1 հասցեում գտնվող, 02-001-0736-0023 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 302,5քմ հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամասը ուղղակի  վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0364-0071 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Արթուր Ռաֆիկի Ավագյանին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Քասաղի կիրճ տեղամաս N 8/2 հասցեում գտնվող, 02-001-0857-0011 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 1,18143հա հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից, Աշտարակ քաղաքի Քասախի կիրճ, N 1 հասցեում գտնվող, ընդլայնվող 02-001-0857-0003 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր <<ՁՈՐ>> ՓԲԸ - ին:

5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0063-0028 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 248քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-001-0063-0113 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հայկ Ռուբիկի Պետրոսյանին:

 

ՆԻՍՏԸ ՎԱՐՈՂ՝         Շ. Վ Ա Հ Ա Ն Յ Ա Ն

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner