Հիմք ընդունելով Գևորգ Ավոյանի 27.08.2025թ. N 11103 և Վլադիկ Սուքիասյանի 29․08․2025թ․ N 11257 դիմումները, համայնքի ղեկավարի առաջարկությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48 և 481 հոդվածների, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Թույլատրել Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոց N 21/1 հասցեում գտնվող առևտրի և սպասարկման օբյեկտին կից, 02-001-0105-0290 ծածկագրով 4,5քմ բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը օբյեկտին լրացուցիչ մուտք ապահովելու նպատակով, կառուցապատման իրավունքով /առանց մրցույթի/ օբյեկտի բաժնային սեփականատերեր Աիդա Սեդրակի Ավոյանին, Հռիփսիմե, Հերմինե և Գևորգ Մամիկոնի Ավոյաններին տրամադրելու 50 /հիսուն/ տարի ժամկետով` տարեկան 9000 /ինն հազար/ ՀՀ դրամ վճարով:
2. Թույլատրել Աշտարակ քաղաքի Ն․ Աշտարակեցու հրապարակ N 5/1 հասցեում գտնվող, 02-001-0167-0078 ծածկագրով 10քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը վարձակալության իրավունքով /առանց մրցույթի/ Վլադիկ Արմենի Սուքիասյանին տրամադրելու 1 /մեկ/ տարի ժամկետով` տարեկան 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով: |