Հիմք ընդունելով Սեդա Ալեքսանյանի 10.03.2026թ. N՝ 3225 անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-061-0020-0010, 0,1241 հա/ տալ 5 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Կոշ բնակավայր, 2-րդ փողոց, 5-րդ փակուղի, բնակելի տուն N 5։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: