Հիմք ընդունելով Սմբատ Շմավոնյանի 10.09.2025թ. N 11846՝ բնակելի տանը և տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող բնակելի տանը և տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-113-0023-0025, 0,064 հա/ տալ 3 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Մ․ Նալբանդյան փողոց, 8-րդ փակուղի, բնակելի տուն N 3:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: