Հիմք ընդունելով Սիրեկան Վարդգեսի Մկրտչյանի 01.04.2025թ N 3756 դիմումը, հողամասերի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ ու <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Սիրեկան Վարդգեսի Մկրտչյանի ընտանիքին հատկացված 0.08 հա տնամերձ հողամասի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագրեր 02-028-0139-0003/ ավել օգտագործվող 0.16271հա /ընդամենը 0.24271հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Սիրեկան Վարդգեսի Մկրտչյանի /ծնվ. 01.01.1963թ./, Գոհար Սիրեկանի Մկրտչյանի /ծնվ. 18.12.1986թ./, Վարդիշաղ Արմենակի Տոնոյանի /ծնվ. 26.02.1964թ/ և Վարդգես Սիրեկանի Տոնոյանի /ծնվ. 25.10.1988թ/ ընտանիքին հատկացված Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում 02-028-0139-0003 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0․24271հա տնամերձ հողամասի նկատմամբ:
2․02-028-0139-0003 ծածկագրով 0.24271հա տնամերձ հողամասի և բնակելի տան հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 41-րդ փողոց, 6 բնակելի տուն:
3.Քաղաքաշինության և հողաշինության բաժին /ժ/պ Վ. Վարդանյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: