Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքին /ծածկագրեր՝ 02-095-0031-0001-ից. 0.00264 հա/ տալ 1/7 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, 33-րդ փողոց, հողամաս N 1/7:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին / Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: