Հիմք ընդունելով Կառլեն Մանուկյանի շինությունների նպատակային նշանակությունը փոփոխելու մասին 10.03.2025թ. N 2637 դիմումը և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի գրությունը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002թ. N 88 և 15.04.2021թ. N 600-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգսի փողոց N 69 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0073-0004/ 0,1375հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը առանց նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես հասարակական կառուցապատման:
2. 02-001-0073-0004 ծածկագրով հողամասում գտնվող N 1 բնակելի տան նպատակային նշանակությունը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելու փոփոխել հասարակական նպատակային նշանակության, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման գործառնական նշանակության՝ որպես հանդիսությունների սրահ:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: