Հիմք ընդունելով <<Ռելիսոֆթ>> ՍՊԸ-ի տնօրեն Ա. Միրումյանի 05.12.2019թ. թիվ 1831 դիմումը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի պահանջներով, համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.
1. Համաձայնություն տալ Աշտարակի համայնքապետարանի վարչական շենքի երրորդ հարկից 1 /մեկ/ սենյակ 18քմ մակերեսով, ամսական 40 000 /քառասուն հազար/ ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ <<<Ռելիսոֆթ>> ՍՊԸ-ին տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Սույն որոշումից բխող հետագա ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին:
|