Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 358
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 3307-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 սեպտեմբերի 2024 թվականի N 3307-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Բելա Սողոմոնյանի 16.07.2024թ. N 8006՝ դիմումը և բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետ պահանջով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք Բյուրական բնակավայրում գտնվող Լյուբա Մանթաշի Բաղդասարյանին, Սիրանուշ Մանթաշի Իսրայելյանին, Բելա Մանթաշի Սողոմոնյանին, Մարգարիտ Մանթաշի Թորոսյանին, Զարուհի Վազգենի Մնացականյանին, Անի Ավետիքի Սողոմոնյանին և Արուսյակ Ավետիքի Սողոմոնյանին սեփականության իրավունքով հատկացված հողամասից /ծածկագիր 02-028-0055-0001/ փաստացի չափագրման արդյունքում /ընդամենը 0.26081 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Լյուբա Մանթաշի Բաղդասարյանի /ծնվ. 22.05.1955թ./, Սիրանուշ Մանթաշի Իսրայելյանի /ծնվ. 15.06.1965թ./, Բելա Մանթաշի Սողոմոնյանի /ծնվ. 12.11.1956թ./, Մարգարիտ Մանթաշի Թորոսյանի /ծնվ. 09.03.1959թ./ , Զարուհի Վազգենի Մնացականյանի, Անի Ավետիքի Սողոմոնյանի և Արուսյակ Ավետիքի Սողոմոնյանի ժառանգության իրավունքով փոխանցված բաժնային սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի 02-028-0055-0001 կադաստրային ծածկագրում բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի /ընդամենը 0.26081 հա/ նկատմամբ: 2. 02-028-0055-0001 ծածկագրով տնամերձ հողամասի հասցեն համարել - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 1-ին փողոց, 66 բնակելի տուն: 3. Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner