Հիմք ընդունելով ծառահատում կատարելու վերաբերյալ Միքայել Կարապետյանի 14.06.2022թ. թիվ 2725 դիմումը և <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանի 10.06.2022թ. N ԱՎ/01/06/268-22 գրությունը, հաշվի առնելով համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի եզրակացությունը, ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 15-րդ կետի, 51-րդ հոդվածի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․ 1.Համաձայնություն տալ Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 28 հասցեում գտնվող, քաղաքացիների համար վտանգ ներկայացնող 3 բարձր բարդիները կտրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Համաձայնություն տալ Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու 7 հասցեում գտնվող, քաղաքացիների համար վտանգ ներկայացնող չորացած ծառերը կտրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |