Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 07/06/2024 N Կ-07062024-02-0187 որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1.Աշտարակ համայնքի ղեկավարի 10.05.2024թ. N 1582-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրություն. 1. << Արայիկ Նորայրի Սարգսյանին/ ծնվ 01.01.1958թ./ և Մարինե Ռազմիկի Սողոմոնյանին/ ծնվ 17.07.1972թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի, Բյուրական բնակավայրում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-028-0044-0013/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիր 2023X2DMD4/ 358.1քմ մակերեսով բնակելի տունը և անասնաշենքը կառուցված 1958թ ճանաչել օրինական առանց օրինականացման համար վճարի գանձման, իսկ 6.9քմ մակերեսով օժանդակ շինությունները կառուցված 2020թ-ին ճանաչել օրինական՝ և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 6927 / վեց հազար ինը հարյուր քսան յոթ/ ՀՀ դրամ::>> 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/ -Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: