Հիմք ընդունելով Աշտարակի համայնքի ավագանու 15.03.2024թ. N 39-Ա որոշում, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 76-80 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ն. Տոնոյանը 14.10.2024թ. հայտ է ներկայացրել մրցույթային հանձնաժողովին` Աշտարակ համայքի 02-105-0106-0010 ծածկագրում գտնվող 1.07938 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն մրցույթային հանձնաժողովի 23.10.2024թ. N 11 արձանագրության` ճանաչվել է հաղթող.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի 02-105-0106-0010 ծածկագրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1.07938 հա գյուղատնտեսական նշանակության / արոտ/ հողամասի նկատմամբ Նարեկ Մանվելի Տոնոյանի հետ 25 տարի ժամկետով կնքել վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագիր:
2. Վարձակալությանիրավունքի տրամադրման տարեկան վճարը կազմում է 80000 / ութսուն հազար / ՀՀ դրամ:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինասատնտեսագիտական և գնումների բաժիններին / ժ/պ Վ. Վարդանյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1,2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: