Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի թիվ Ե107-05/25 համագործակցության պաշտոնական առաջարկը, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Համաձայնություն տալ Աշտարակ քաղաքի Ն․ Աշտարակեցու փողոց 80 շենք հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող Աշտարակի թիվ 4 «Հասմիկ» մանկապարտեզի տարածքում գտնվող 228,7 քմ մակերեսով հատվածը անհատույց օգտագործման իրավունքով մինչև 31.12.2035թ. ժամկետով «Աշտարակ համայնքի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն ստեղծելու նպատակով տրամադրելու Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը։
2. Սույն որոշումից հետո բխող հետագա իրավական ակտերի ընդունումը վերապահել Աշտարակ համայնքի ղեկավարին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |