Հիմք ընդունելով Հովհաննես Մնացականի Թադևոսյանի 07.08.2025թ. N10206՝ տնամերձ հողամասի բաժանվող մասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Աղձք բնակավայր, 1-ին փողոց, 61 հասցեում գտնվող տնամերձ հողամասի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր՝ 02-008-0053-0022, 0,1466 հա/ տալ 61 համարը և հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, 1-ին փողոց, բնակելի տուն 61:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր՝ 02-008-0053-0022, 0,1305 հա/ տալ 61/1 համարը և հասցեն համարել
-Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, 1-ին փողոց, հողամաս 61/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: